Թիվ ԼԴ4/0700/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
18.01.2023
պատասխանող` Վարդան Ահարոնի Համբարյանին
հասցեն` Լոռու մարզ, գյուղ Արևաշող 1 փողոց, 19 փակուղի, 2 տուն
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ահարոն Ժորիկի Համբարյանի, Ջուլիետա Ասքանազի Դավթյանի, Արմանուշ Վալոդի Ափիցարյանի, Սիրարփի Ահարոնի Համբարյանի, Վարդան Ահարոնի Համբարյանի և Վարդգես Ահարոնի Համբարյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 14.02.2023 թվականին, ժամը 15:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`