Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ/2809/02/21 գործով դատական ծանուցագիր

18.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով










ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ/2809/02/22
«18 » հունվարի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Գոհար Համլետի Բաղդասարյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Մաստարա, 1-ին փողոց, 5-րդ փակուղի, 12-րդ տուն/
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ` դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Վ. Ղազարյանի


12 հունվարի 2023թ. ք. Թալին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի` «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գոհար Համլետի Բաղդասարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Սոֆի Համլետի Բաղդասարյանի, Աննա Համլետի Բաղդասարյանի, Լիլիթ Համլետի Բաղդասարյանի, Վարդան Համլետի Բաղդասարյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ/2809/02/21 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
15.09.2021 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մարգարյան) 16.09.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մարգարյան) 08.11.2021 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մարգարյան) 02.12.2021 թվականի որոշմամբ ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում է կայացրել:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մարգարյան) 13.01.2022 թվականին որոշում է կայացրել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի փետրվարի 07-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշմամբ 2022 թվականի փետրվարի 7-ից Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ալբերտի Մարգարյանի լիազորությունները համարվել է դադարած:
Նշված քաղաքացիական գործը 30.05.2022 թվականին էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Զ.Մկրտչյանին և 31.05.2022 թվականին հանձնվել է դատավորին:
Դատարանի 02.06.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ է նշանակվել 11.07.2022թ.:
01.09.2022 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-747/22) «Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի կողմից գրություն, կից Ք-011-01-22 փորձագետի եզրակացությունը:
Դատարանի 15.11.2022 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 12.01.2023 թվականը։
11.07.2022թ., 13.09.2022թ., 15.11.2022թ. և 12.01.2023թ. նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 12.01.2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարել է դատաքննության նախապատրաստված։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, լուծել է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 12.01.2023 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար, գործը համարում է նախապատրաստված դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գոհար Համլետի Բաղդասարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Սոֆի Համլետի Բաղդասարյանի, Աննա Համլետի Բաղդասարյանի, Լիլիթ Համլետի Բաղդասարյանի, Վարդան Համլետի Բաղդասարյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ/2809/02/21 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2023 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը «12:50»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 1):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`