Հա. ԵԴ/66063/02/22 քաղաքացիական գործով պատասխանող՝ Մհեր Ռազմիկի Հարությունյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
18.01.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
18 հունվարի 2023թ.
Հա. ԵԴ/66063/02/22 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Մհեր Ռազմիկի Հարությունյանին
/ ք. Երևան, Սիլիկյան թղմ., 12 փող., փափուկ կահույքի օժանդակ տնտեսություն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցիԳագիկ Ռաֆիկի Խաչատրյանի ընդդեմ Արթուր Շամիրի Մարդանյանի, Մհեր Ռազմիկի Հարությունյանի և Աշոտ Ղարիբի Խաչատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ/66063/02/22 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Մհեր Ռազմիկի Հարությունյանին՝ ք. Երևան, Սիլիկյան թղմ., 12 փող., փափուկ կահույքի օժանդակ տնտեսություն հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`