Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1376/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող կաղմում ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ՝ Արսեն Սերյոժայի Մարգարյանին
հասցեն` քաղաք Վանաձոր, Տերյան փակուղի, տուն 30

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մարգար Սերյոժայի Մարգարյանի ընդդեմ Մարգարիտ Սերյոժայի Մարգարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ ՀՀ նոտարական պալատի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Վանաձոր համայնքի և Արսեն Սերյոժայի Մարգարյանի՝ Վանաձոր քաղաքի Տերյան 30 և 30-1 հասցեի բնակելի տան և կից հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի խախտումները վերացնելու հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 14․02․2023 թվականին, ժամը 17:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:





ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`