Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/9430/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/9430/02/22
Հայցվորի ներկայացուցիչ՝ Սայադ Բադալյանին
/հասցե` ք. Երևան, Եկմալյան 6 /
Պատասխանող՝ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ի ներկ.՝ Ցոլակ Գրիգորյանին
ՀՀ, ք.Երևան, Շինարարների 28/2-75
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի ընդդեմ « ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ » ՍՊԸ-ի՝ հեռուստաալիքների վերահեռարձակման իրավունքը խախտող գործողությունները կանխելու պահանջի մասին:
Հայտնում ենք, որ սույն գործով պատասխանողի ներկայացուցչի կողմից 14.12.2022 թվականին Դատարան է մուտքագրվել հակընդդեմ ապահովման վերաբերյալ միջնորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատական նիստում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Վերոհիշյալը հաշվի առնելով, հայտնում ենք, որ սույն քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 01-ին, ժամը 14:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`