Թիվ ԵԴ/38135/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.01.2023
Քաղաքացիական գործով պատասխանող
«Արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերություն
/Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա, 54 բնակարան/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Հ. Ղազարյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/38135/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ «Արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/38135/02/22 քաղաքացիական գործով 09.03.2023թ.-ին, ժամը 16:30-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` 0057, ք․ Երևան, Հալաբյան 41 ա,
Հեռ..` 010-511-813(431)
Էլ. փոստ`