Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ/1440/02/22 քաղաքացիական գործով ՈՐՈՇՈՒՄ Փորձագետին լրացուցիչ նյութեր տրամադրելու մասին

20.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի96-րդ հոդվածի համաձայն

Գործ ՍԴ/1440/02/22
20 հունվարի 2023թ.


Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ



Պատասխանող՝ Վահան Դանիելի Գրիգորյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Դավիթ-Բեկ շ. 9, բն. 48
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի (այսուհետ՝ Դատարան), քննարկելով քաղաքացիական գործով՝ ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Վարդան Դանիելի Գրիգորյանի, Վահագն Դանիելի Գրիգորյանի, Գայանե Դանիելի Գրիգորյանի, Լորիկ Հակոբի Գրիգորյանի և Վահան Դանիելի Գրիգորյանի՝ ընդհանուր գույքից բաժին առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, թիվ ՍԴ/1440/02/22 քաղաքացիական գործով փորձագետին լրացուցիչ նյութեր տրամադրելու միջնորդությունը,
ՈՐՈՇԵՑ

1. Պարտավորեցնել թիվ ՍԴ/1440/02/22 քաղաքացիական գործով պատասխանողներ Վարդան Դանիելի Գրիգորյանին, Վահագն Դանիելի Գրիգորյանին, Գայանե Դանիելի Գրիգորյանին, Լորիկ Հակոբի Գրիգորյանին և Վահան Դանիելի Գրիգորյանին սույն որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 9 շենքի 48-րդ բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի և գրանցման համար հիմք հանդիսացած հատակագծերի պատշաճ ձևով հաստատված լուսապատճենները տրամադրել ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Ս. Պողոսյանին և ապրանքագիտական փորձաննութունների բաժնի փորձագետ Հ. Թովմասյանին։
2. Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք Ստեփանյան 3/2

Հեռ..` +374(0285)2-73-02

Էլ. փոստ`