Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0675/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Վազգեն Կարապետյան
հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց 47, բն.19

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /Դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԱՆԴ/0675/02/15 քաղաքացիական գործին ըստ հայցի` Վազգեն Գագիկի Կարապետյանի ընդդեմ Գևորգ Մինասի Սարիբեկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝
Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես հայցվոր, 2023թ. ապրիլի 25-ին, ժամը 14.00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր թիվ ԵԱՆԴ/0675/02/15 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Ձեր ներկայությունը պարտադիր է, ներկայացեք դատական նիստերին,
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն պատշաճ կարգով ծանուցված պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննությունը նրա բացակայությամբ անցկացնելու համար: ՀՀ քաղ. դատ. օր-ի 95 հոդվածի դրույթների համաձայն, պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Դատական նիստերի դահլիճ թիվ 10
դատարանի հասցե՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10


Դատավորի օգնական՝ Ժ. Ասատրյան


ԵԱՆԴ/0675/02/15


Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
գործը դատաքննության նշանակելու մասին
26.01.2022թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Էդ. Ամալյանս ծանոթանալով թիվ ԵԱՆԴ/0675/02/15 քաղաքացիական գործին ըստ հայցի` Վազգեն Գագիկի Կարապետյանի ընդդեմ Գևորգ Մինասի Սարիբեկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցվորը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գևորգ Մինասի Սարիբեկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանը /դատավոր Ա.Դավթյան/ 23.03.2015թ-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ:
Դատարանի 04.05.2015 թվականի որոշմամբ պատասխանող Գևորգ Մինասի Սարիբեկյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև պատասխանողին հայտնաբերելը:
Դատարանի 19.02.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, պատասխանողի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է:
Դատավոր Ա.Դավթյանի լիազորությունները, պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ, 20․03․2021թ-ից դադարեցվել են:
Քաղաքացիական գործը 05.04.2021թ-ին մակագրվել է դատավոր Էդ. Ամալյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 08.04.2021թ-ին:
Դատարանի 20.06.2018թ-ի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499 հոդվածի համաձայն, դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածի դրույթներով սահմանված՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող անհրաժեշտ գործողությունները, գտա, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144, 1441, 145, 1499 հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԱՆԴ/0675/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վազգեն Գագիկի Կարապետյանի ընդդեմ Գևորգ Մինասի Սարիբեկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության:
Գործի դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 21-ին ժամը 15.30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենքում՝ դռնբաց դատական նիստում:
Որոշման օրինակն ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ Էդ.Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`