Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/47240/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում

23.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/47240/02/22
<<23>> հունվարի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Սուսաննա Պողոսովային
/ՀՀ, Երևան, Օրբելի փ., 8 շ., բն.79/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Տիգրան Արայի Մխիթարյանի ընդդեմ Սուսաննա Նիկոլայի Պողոսովայի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2023 թվականի փետրվարի <<08>>-ին, ժամը՝ <<16:35>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ 2023 թվականի հունվարի 26-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է այլ հերթի դատավոր Հ.Շահնազարյանի՝ <<Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին>> ՀՀ օրենքի շուրջ IDLO կազմակերպության կողմից կազմակերպված և նույն օրը կայանալիք սեմինար-քննարկմանը մասնակցելու պատճառով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`