Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2230/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

վկա՝ Արա Դալլաքյանին
հասցեն՝ Լոռու մարզ, գ․ Մարգահովիտ, 21 փող․, տուն 7

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի ընդդեմ Անդրանիկ Ֆելիքսի Մատինյանի և Սասուն Տիգրանի Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 11․04.2023 թվականին, ժամը 10:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Սույն քաղաքացիական գործով բավարարվել է պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունը և որոշվել է որպես վկա ցուցմունք տալու համար Ձեզ կանչել դատարան:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն`
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ 06․09․2022 թվականի <<Վկային բերման ենթարկելու և դատական տուգանք նշանակելու մասին>> որոշմամբ Դատարանը որոշել է Ձեր նկատմամբ կիրառեկ դատական սանկցիա՝ դատական տուգանք՝ 5․000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։
ՀՀ քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համապատասխան` հրապարակային ծանուցվում եք, որ նշված քաղաքացիական գործով 06․09․2022 թվականին կայացված <<Վկային բերման ենթարկելու և դատական տուգանք նշանակելու մասին>> որոշումը դեպոնացված է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դրան ծանոթանալու նպատակով:
Տեղեկացվում եք, որ նույն օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված)։
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Առդիր՝ դատարանի որոշումը։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա․ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`