թիվ ԵԴ/0149/17/23 գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում
01.02.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Աջափնյակ-2 նստավայր, ք.Երևան,Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am
Գործ թիվ ԵԴ/0149/17/23
<<23>> հունվարի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Գրիշա Հայկազի Կարապետյանին
/ ՀՀ, Երևան, Զ.Քանաքեռցու 5 նրբ., 25ա տուն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի 20.01.2023 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ որոշումը կհրապարակվի 20.02.2023 թվականին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան,Հալաբյան 41 ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Տեղեկացնում եմ, որ Դուք իրավունք ունեք Դատարան ներկայացնել գրավոր առարկություն կամ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում:
Միաժամանակ Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 (ներքին՝ 420)
Էլ. փոստ`