Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3282/02/18 քաղաքացիական գործով Էդիտա Գարիկի Տավոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3282/02/18

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

12 հունվարի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, քննարկելով ըստ հայցի Գեղամ Հակոբի Տոնիկյանի, Էդիտա Գարիկի Տավոյանի ընդդեմ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Լուսինե Գալստյան՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն․ Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 15․11․2019 թվականի վճռով Գեղամ Հակոբի Տոնիկյանի, Էդիտա Գարիկի Տավոյանի հայցն ընդդեմ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Լուսինե Գալստյան՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01․06․2020 թվականի որոշմամբ Գեղամ Տոնիկյանի և Էդիտա Տավոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 15․11․2019 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2020 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
15.09.2020 թվականին Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2020 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2022թ. վճռով Գեղամ Հակոբի Տոնիկյանի, Էդիտա Գարիկի Տավոյան հայցն ընդդեմ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ Լուսինե Ալեքսանդրի Գալստյանի՝ «Կիրառել հայցվոր Գեղամ Տոնիկյանի և պատասխանող «Կարկոմավտո» ՍՊԸ-ի միջև կնքված Երևան քաղաքի Վ. Շենգավիթի 2-րդ փողոցի 7/1 շենքի թիվ 6 բնակարանի 07.07.2014թ. նվիրատվության առոչինչ գործարքի անվավերության հետևանքները և որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք` անվավեր ճանաչել հայցվոր Գեղամ Տոնիկյանի և պատասխանող «Կարկոմավտո» ՍՊԸ-ի միջև կնքված, նոտարական սեղանամատյանի թիվ 164 համարի տակ գրանցված, Երևան քաղաքի Վ. Շենգավիթի 2-րդ փողոցի 7/1 շենքի թիվ 6 բնակարանի նվիրատվության 07.07.2014թ. պայմանագիրը» պահանջի մասին, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը, ըստ հայցի Գեղամ Հակոբի Տոնիկյանի, Էդիտա Գարիկի Տավոյան հայցն ընդդեմ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ Լուսինե Ալեքսանդրի Գալստյանի՝ «Նշված գործարքի նկատմամբ կիրառել այն գործարքին վերաբերող կանոնները, որը Կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս, այն է` հիշյալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը վերադարձնել Գեղամ Տոնիկյանին, իսկ Էդիտա Տավոյանին և Լուսինե Գալստյանիև պարտավորեցնել «Կարկոմավտո» ՍՊԸ-ին տրամադրել վերջինիս պատճառված և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2017թ. թիվ ԵԱՔԴ/0178/01/15 օրինական ուժի մեջ մտած դատավճռով արձանագրված նյութական վնասի գումարը 27.000.000 /քսանյոթ միլիոն/ ՀՀ դրամի չափով» պահանջի մասին, կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 19.10.2022թ. որոշմամբ Գեղամ Տոնիկյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/3282/02/18 քաղաքացիական գործով 22.04.2022թ. վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նշված ծավալով նոր քննության:
Քաղաքացիական գործը 30.12.2022թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 10.01.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/3282/02/18 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. փետրվարի 21-ին, ժամը 11:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`