Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/49933/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/49933/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

23.09.2022 թվականին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Յուրի Խաչիկի Դոլունցի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով դատավորի աշխատակազմին է հանձնվել 26.09.2022 թվականին:
Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ և առկա չեն նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի` առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ:
Դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության պայմաններում սույն գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ներկայացուցիչը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց. արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի վրա, քանի որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128 հոդվածի 1-ին մասի` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասի` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը:
Տվյալ պարագայում դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց առ այն, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, որի հիմքով և միջնորդությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 128-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածների պահանջներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Յուրի Խաչիկի Դոլունցի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Սույն քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի փետրվարի 03-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում։
Հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին` մերժել:
Որոշումը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու, եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասով, օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով՚ կարող է բողոքարկվել վերաքննության կարգով սույն որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐ` Զ.ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635

Էլ. փոստ`