Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԼԴ/7887/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր

02.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացաիական դատավարության օրենսգրքի 93 հոդվածի 3-րդ

ԼԴ/7887/02/22 N Ե _____ /23_
02 փետրվարի 2023թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պատասխանողներ՝ Սարիբեկ Կալինի Բաբայանին
/ՀՀ ԼՄ ք. Սպիտակ, Թորոսյան փող., 16 շ., բն. 10/

Սերյոժա Սուրենի Ասատրյանին
/ՀՀ ԼՄ Սպիտակ, գ. Մեծ Պարնի, 10-րդ փող., 1-ին նրբ., տուն 1/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.01.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ռեգո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սարիբեկ Կալինի Բաբայանի և Սերյոժա Սուրենի Ասատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սարիբեկ Կալինի Բաբայանին և Սերյոժա Սուրենի Ասատրյանին հասցեագրված փոստային ծրարները վերադարձվել են դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.01.2023 թվականի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,, որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայորւմ:

Հասցե` ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`