Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/23242/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/23242/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Պատասխանող՝ <<Դիեքս Փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Ն. Ադոնցի 10

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հակոբ Հարությունի Ոսկանյանի ընդդեմ <<Դիեքս Փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի՝ փորձաքննությունների արդյունքներն անարժանահավատ կամ անհիմն՝ անվավեր ճանաչելու, այն վերացնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է հրավիրվել 2023 թվականի հունիսի 5-ին, ժամը 15:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`