Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0764/05/22 վարչական գործով ծանուցագիր

06.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Յուրի Զախարյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, Արջահովիտ համայնք

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/0764/05/22 վարչական գործով (Լիլիթ Վլադիմիրի Ասլիկյանն ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Յուրի Զախարյան, Անահիտ Շախյան, Արթուր Զախարյան, Ինգա Զախարյան, Կարեն Զախարյան՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 02.10.2003թ.-ին թիվ 06-068-0008-0027 ծածկագրով հողամասի և դրանում առկա բնակելի տան նկատմամբ Յուրի Զախարյանի, Անահիտ Զախարյանի, Արթուր Զախարյանի, Ինգա Զախարյանի և Կարեն Զախարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը /սեփականության վկայական թիվ 1654938/ և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 02.10.2003թ.-ին թիվ 06-068-0181-0042 ծածկագրով հողամասի նկատմամբ Յուրի Զախարյանի, Անահիտ Զախարյանի, Արթուր Զախարյանի, Ինգա Զախարյանի և Կարեն Զախարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն /սեփականության վկայական թիվ 1654913/ անվավեր ճանաչելու պահանջների մասին) նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 15:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 01.02.2023թ. որոշումը վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին (ընդամենը՝ 1 (մեկ) թերթ)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`