Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/62790/02/22 քաղաքացիական գործով Զոյա Ալբերտի Նահապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/62790/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 դեկտեմբերի 2022 թվական ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արամ Մկրտչյան), ծանոթանալով Միասնական սոցիալական ծառայության հայցադիմումին /այսուհետև՝ Հայցադիմում/ ընդդեմ Զոյա Ալբերտի Նահապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել և դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 06.12.2022 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 12.12.2022 թվականին:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի ապրիլի 07-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`