Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/0727/02/19 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

06.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեռ․ 0285 5-29-03

Պատասխանող՝ Վահրամ Արսենի Գրիգորյանին
Կապան համայնք, գ․Արծվանիկ, 2փ․, տ․ 24/1

Թիվ ՍԴ/0727/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Արմեն Արտաշեսի Գրիգորյանի ընդդեմ Վահրամ Արսենի Գրիգորյանի, Ռուզաննա Ռազմիկի Հարությունյանի և Լուիզա Վահրամի Գրիգորյանի` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, կամ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի մարտի 9-ին, ժամը 15։45-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում/ ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2, դահլիճ 2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող /ներկայացուցիչ/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`