Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՏԴ/0902/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

07.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

Պատասխանող՝ Կարեն Ռոբերտի Մելիքջանյանին
/հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 11 փողոց, տուն 19/


Ձեզ է ուղարկվում է թիվ ՏԴ/0902/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 31.01.2023թ. կայացված «Հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին» որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին, ժամը 14:30-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ի գիտություն
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դուք տեղեկացվում եք նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, դատարանն իրավունք ունի դատական նիստն անցկացնել Ձեր բացակայությամբ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ՈւԼԻԽԱՆՅԱՆ












Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 268 27270

Էլ. փոստ`