Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/51049/02/22 քաղաքացիական գործով հաղորդագրություն՝ Համլետ Մաքսիմի Մկրտչյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործ հարուցված լինելու մասին

08.02.2023

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդված

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
պաշտոնական կայքում հրապարակելու մասին

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն` դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/51049/02/22 քաղաքացիական գործն ըստ դիմումի Կարինե Խալաթի Մկրտչյանի՝ Համլետ Մաքսիմի Մկրտչյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին:
Համլետ Մաքսիմի Մկրտչյանի (ծնված՝ 25.01.1981 թվականին, վերջին հայտնի բնակության վայրի հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ս. Տարոնցի նրբանցք, 1/1 շենք, բնակարան 30) գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում առաջարկում ենք այն ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին՝ ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41 ա հասցեով։

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`