Թիվ ԱՎԴ/7982/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
09.02.2023
Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝
Նարինե Կարապետի Աբրահամյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Դվին, Գ․ Նժդեհի փ․, տ․ 19
Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) վարույթում գտնվող թիվ ԱՎԴ/7982/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի փետրվարի 08-ին, ժամը 10։00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է։
Հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի Ապրիլի 05-ին, ժամը 10։20-ին՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել
իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Դատավորի օգնական Քրիստինե Գասպարյան
Հասցե` Արարատի մարզ, ք․ Մասիս, Հերացու 26/31
Հեռ..` 023645350
Էլ. փոստ`