Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/1710/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետ

Պատասխանող՝ Օֆիկ Մացակի Մատինյանին
/ՀՀ ԼՄ գ. Գյուլագարակ/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գագիկ Վանիկի Աղաջանյանի ընդդեմ Օֆիկ Մացակի Մատինյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ ԼՄ Գյուլագարակ համայնք՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 14-ին, ժամը 10:40-ին / հասցեն ՝ ԼՄ ք. Տաշիր , Ջահուկյանի 19/:
Պատասխանող՝ Օֆիկ Մացակի Մատինյանին /ՀՀ ԼՄ գ. Գյուլագարակ/ ուղարկված գրությունը կից փաստաթղթերով փոստային ծառայությունից հետ են վերադարձվել <<տեղափոխված >> նշումով:
Ծանոթություն. Սույն դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Հասցե` ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`