Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/0812/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-33-93, lori@court.am

Քաղաքացիական գործ
ԼԴ/0812/02/17

Երրորդ անձ Նարեկ Աղասիի Ադամյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Չուխաջյան 6-32

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր` Ն. Սահակյան) թիվ ԼԴ/0812/02/17 քաղաքացիական գործով (ըստ հայցի Գառնիկ Տիգրանի Գևորգյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, «Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, երրորդ անձ՝ Նարեկ Աղասիի Ադամյանի՝ Տիգրան Գևորգյանի կյանքի իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտման փաստի ճանաչման և վնասի փոխհատուցման պահանջների մասին) կայացվել է «Գործի վարույթը վերսկսելու, պետական տուրքի վճարումից ազատելու և Տիգրան Գևորգյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որով հրավիրվել է դատական նիստ, որը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 14.03.2023թ., ժամը 14:30-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 5):
 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին),
 Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԱՅՎԱԶՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` (0322) 2-33-93

Էլ. փոստ`