Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/7841/02/22 քաղաքացիական գործ Պատասխանող՝ Արտյոմ Ռազմիկի Ավինյանի վերաբերյալ

11.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

07 փետրվարի 2023 թվական քաղաք Երևան
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի, ուսումնասիրելով ըստ հայցի «Սկայլայն» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ՝ Զավեն Գևորգի Վարդանյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Արտյոմ Ռազմիկի Ավինյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ 5.660.000 ՀՀ դրամ որպես անհիմն հարստացման գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/7841/02/22 քաղաքացիական գործը․

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի 04.03.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Սկայլայն» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ՝ Զավեն Գևորգի Վարդանյանի ընդդեմ Արտյոմ Ռազմիկի Ավինյանի՝ 5.660.000 ՀՀ դրամ որպես անհիմն հարստացման գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ հայցադիմումը (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7841/02/22):
Միաժամանակ Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Հայցվորի միջնորդությունը մերժվել է:
Վերոնշյալ որոշման դեմ Հայցվոր «Սկայլայն» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ՝ Զավեն Գևորգի Վարդանյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է:
Թիվ ԵԴ/7841/02/22 քաղաքացիական գործի հավելվածը 22.11.2022 թվականին մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և 23.11.2022 թվականին հանձնվել դատավոր Ա.Սաֆարյանի աշխատակազմին:
29.11.2022 թվականին Դատարանում մուտքագրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 26.10.2022 թվականի կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշումը:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումին կից փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետում և կարգով ուղարկվել է պատասխանողին:
Պատասխանողի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի «Սկայլայն» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ՝ Զավեն Գևորգի Վարդանյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Արտյոմ Ռազմիկի Ավինյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ 5.660.000 ՀՀ դրամ որպես անհիմն հարստացման գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/7841/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 28.02.2023 թվականին` ժամը «15:00»-ին (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 03):
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 1051 18 13

Էլ. փոստ`