Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ2/0243/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

13.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեռ․ 0285 5-29-03

Պատասխանող՝ Աիդա Խորենի Խաչատրյանիին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք․Մեղրի, Ադելյան փ․, շ․ 15Բ, բն․ 6

Թիվ ՍԴ2/0243/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի՝ Վիկտոր Նավասարդի Դավթյանի՝ ընդդեմ Հերիքնազ Գրիգորի Մարգարյանի, Խորեն Մենտորի Խաչատրյանի, Ժաննա Միխայելի Բազիկյանի, Մարտին Խորենի Խաչատրյանի, Աիդա Խորենի Խաչատրյանի՝ 20․12․2018թ․ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ Հերիքնազ Գրիգորի Մարգարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի ապրիլի 18-ին, ժամը` 14։30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ /ապահովել ներկայացուցչի մասնակցությունը/ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձի կողմից հայցի դեմ չառարկելու կամ հակընդդեմ հայց չներկայացվելու դեպքում գործը կարող է քննվել պարզեցված վարույթի կարգով (ՀՀ քաղ․ դատ․ օր․-ի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ)։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`