Թիվ ՇԴ1/2684/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
13.02.2023
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak-dataran@mail.ru
Ե-
Գործ ՇԴ1/2684/02/22
«02» փետրվարի 2023թ
Թիվ ՇԴ1/2684/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
Պատասխանող՝ Մանուշակ Իշխանի Գևորգյանին
/ հասցեն ՇՄ գ. Մայիսյան, 2փ., 27 տ./
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գոռ Հարությունյան) 26.12.2022թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «Արդշինբանկ» ՓԲԸ ընդդեմ Սանասար Աբրահամի Նալբանդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի Անկախության հր.7):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Գ.ՋԱՆՈՅԱՆ
Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր.7
Հեռ..` /0312/50183
Էլ. փոստ`