Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/0351/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

14.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 5-01-73 mail - shirak-dataran@mail.ru
Ե-
06.02.2023թ.
Գործ թիվ ՇԴ/0351/02/22


Պատասխանող՝ Ցոլակ Սերժիկի Մնոյանին
(հասցե՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սևյան 11ա շ., բն. 20 /


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Օլիմպիա Սերժիկի Մնոյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Անահիտ Միշայի Մանուկյանի, Սեդա Մնացի Մխիթարյանի, Սերժիկ Կորյունի Մնոյանի, Անի Սերժիկի Մնոյանի և Ցոլակ Սերժիկի Մնոյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Տեղեկացվում եք այն մասին, որ քաղաքացիական գործով նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 02.03.2023 թվականին, ժամը՝ 12:30-ին:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով:


Դատավորի օգնական` Գ.Հակոբյան

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031253369

Էլ. փոստ`