Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0318/02/14

14.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0318/02/14


Յագութ Առաքելյանին
/ք. Երևան, Վարդանանց փող., 18/1 բն. 13/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տ. Ստեփանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Հարություն Գյուրջյանի ընդդեմ Արմեն Աբովյանի և Կարինե Ստեփանյանի՝ վտարման պահանջի մասին և ըստ հակընդդդեմ հայցի՝ Արմեն Աբովյանի և Կարինե Ստեփանյանի ընդդեմ Հարություն Գյուրջյանի, երրորդ անձ՝ Յագութ Առաքելյանի առուվաճառքի պայմանագիրը որպես շինծու գործարք անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան սույն քաղաքացիական գործով, որպես հակընդդեմ հայցով երրորդ անձ:
Դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, ժամը` 11 :00-ին :
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, հասցեն` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 5, հեռ./ 010 55-77-04/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես երրորդ ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Նախնական դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 149.8-րդ հոդված:
Դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118:
Դատավորի օգնական Ս. Ներսիսյան

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա

Հեռ..` 010557704

Էլ. փոստ`