Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/34294/02/20 քաղաքացիական գործով ՎՆվեր Արմենակի Բաղդասարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԴԴ 9.1

Նվեր Արմենակի Բաղդասարյանին
/ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր, Անտառային փող., 8-րդ թաղ., 17 տուն/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/34294/02/20 քաղաքացիական գործը ըստ հայցի` Արման Արթուրի Զարաֆյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ հանձինս ավագ հարկադիր կատարող Հասմիկ Ալեքսանյանի, Նվեր Արմենակի Բաղդասարյանի, վեճի առարկային նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Աննա Վլադիմիրի Հարությունյանի, Սվետլանա Ալբերտի Հարությունյանի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/34294/02/20 քաղաքացիական գործով 24.02.2023թ.–ին, ժամը 16:10-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՍԱՖԱՐՅԱՆ


Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`