Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՎԴ/0478/02/16 քաղաքացիական գործով

15.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/0478/02/16 քաղաքացիական գործով
Հայցվոր՝ Մայրանուշ Հարությունյանին
Հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Նալբանդյան 26/12

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Մայրանուշ Արսենի Հարությունյանի ընդդեմ Գերասիմ Էռնեստի Ապելովի, Գրետա Գուրգենի Պողոսյանի, Ալիկ Գերասիմի Պողոսյանի, Զարինե Զինավարի Նազարյանի, Գևորգ և Գարիկ Ալիկի Պողոսյանների՝ բնակարանից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գերասիմ Ապելովի, Գրետա Պողոսյանի ընդդեմ Մայրանուշ Հարությունյանի՝ գործարքը վավեր ճանաչելու և այդ հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թիվ ԱՎԴ/0478/02/16 քաղաքացիական գործով ՀՀ <<Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի դիմումը՝ լրացուցիչ վճիռ կայացնելու և փորձաքննության ծախսերին անդրադառնալու մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Նալբանդյան 26/12 հասցեով ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` <<տեղափոխված>> նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 02-ին, ժամը 09:45-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`