Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/47335/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

15.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Զոհրաբ Սերգեյի Գասպարյանին
/ՀՀ, ք.Երևան, Իսակով 44/3, բն․ 10//

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/47335/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Սառա Մամիկոնի Ղազարյանի ընդդեմ Զոհրաբ Սերգեյի Գասպարյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատարանը 2023թ-ի փետրվարի 15-ի նախնական դատական նիստում համարել է գործը դատաքննության նախապատրաստված և որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության 2023թ-ի հուլիսի 12-ին, ժամը 16:15-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԷԼԻԶԱԲԵԹ ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`