Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/38961/02/21 քաղաքացիական գործով «Բոլյուս» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական սդատավարության օրենսգրքին 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի «Քվանտում Ս.» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանի (այսուհետ՝ նաև Կառավարիչ) ընդդեմ «Բոլյուս» ՍՊ ընկերության, «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ ցեսիայի պայմանագիրն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի «Քվանտում Ս.» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանի ընդդեմ «Բոլյուս» ՍՊ ընկերության, «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերության՝ ցեսիայի պայմանագիրն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 18.04.2023 թվականին, ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`