Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/51055/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Հասմիկ Արշալույսի Մելքոնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/51055/02/22

08.02.2023թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ









Պատասխանող Հասմիկ Արշալույսի Մելքոնյանին

Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Մանթշյան փ., տուն 45





Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/51055/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Հասմիկ Արշալույսի Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղազարյանի ընդդեմ Հասմիկ Արշալույսի Մելքոնյանի և Լուսյա Վահանի Սահակյանի՝ անշարժ գույքից պատասխանող Հասմիկ Մելքոնյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերերի կողմից Հասմիկ Մելքոնյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Հասմիկ Մելքոնյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:

Դուք որպես պատասխանող` տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2023թ. մայիսի 24-ին, ժամը՝ 10:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում /հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, դահլիճ 9/:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:



Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +37410 20-90-92

Էլ. փոստ`