Թիվ ԵԴ/51918/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
16.02.2023
Թիվ ԵԴ/51918/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Հակոբ Մարատի Եղիազարյանին
/ հասցեն` ք. Երևան, Հաղթանակ 8 փող., 10 տուն/
Դատարանի 20.10.2022թ-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Հակոբ Մարատի Եղիազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Որպես պատասխանող դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
Դատարանը որոշել է սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի փետրվարի 17-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում։
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
Դատավորի օգնական Ժ.Իշխանյան
Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` +37410243635
Էլ. փոստ`