Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԵԿԴ/2569/02/15 քաղաքացիական գործով Արտաշես Մարգարյան՝ վերաբերյալ դատական ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2569/02/15

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31 հունվարի 2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Մեգատրոն» ՍՊ ընկերության ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության, Հայկ Միրզոյանի, Աննա Սարիբեկյանի, երրորդ անձ Արտաշես Մարգարյան՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է գտնվել ԵԿԴ/2569/02/15 քաղաքացիական գործը:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ թիվ ԵԱՔԴ/1463/02/17 քաղաքացիական գործը 01.09.2022թ. մակագրվել և 05.09.2022թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Դատարանի 12.09.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, նշանակվել է նախնական դատական նիստ՝ 20.10.2022թ., այնուհետև՝ 31.01.2023թ.:
Կողմերը դատական նիստին չեն ներկայացել:
Դատարանը, քննության առնելով քաղաքացիական գործը, գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
1998թ․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149․8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ նախնական դատական նիստում դատարանը կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները։
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Ղեկավարվելով 1998թ․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 149․8-րդ, 144-րդ և 144․1-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործով ըստ հայցի «Մեգատրոն» ՍՊ ընկերության ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության, Հայկ Միրզոյանի, Աննա Սարիբեկյանի, երրորդ անձ Արտաշես Մարգարյան՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, սահմանել ապացուցման հետևյալ պարտականությունը.
Հայցվոր ընկերությունը պետք է ապացուցի հայցադիմումի հիմքում ընկած փաստերը,
Պատասխանողները պետք է ապացուցեն իրենց առարկությունների հիմքում ընկած փաստերը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել 05.05.2023թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 11.05.2023թ.:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`