ՍԴ2/0176/02/20 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում
16.02.2023
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syuniq@court.am
Պատասխանող՝ Գրիգորի Կոլյայի Ղազարյանին
Սյունիքի մարզ, ք․Կապան, Հ․Ավետիսյան, 1/42
Թիվ ՍԴ2/0176/02/20 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Սուսաննա Ոսկանյանի, Մարիա Ղազարյանի՝ ընդդեմ ԱՁ Գայանե Ղուլյանի, Հարկադիր կատարման ծառայության, Գրիգորի Կոլյայի Ղազարյանի` Սյունիքի մարզի, Կապան համայնքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 42 բնակարանի վրա դրված արգելանքը վերացնելու պահանջի մասին, նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի մարտի 6-ին, ժամը՝ 11։15-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ.Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող /ներկայացուցիչ/։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2
Հեռ..` (0285) 5-29-03
Էլ. փոստ`