Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/6753/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ՝ Վրույր Վոլոդյայի Հարությունյանին
հասցեն` Լոռու մարզ, Փամբակ, 1 փ., 33 տնակ

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Վարուժան Վրույրի Հարությունյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Վրույր Վոլոդյայի Հարությունյանի, Մարիա Անդրանիկի Հարությունյանի և Մերուժան Վրույրի Հարությունյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 28․03․2023 թվականին, ժամը 09:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`