Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53349/02/22 քաղաքացիական գործով «ԺԱՊ» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/53349/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Էլեկտրասևկավմոնտաժ» էլեկտրատեխնիկական սարքավորումների մոնտաժման և կարգաբերման ձեռնարկություն» ՍՊ ընկերության ընդդեմ «ԺԱՊ» ՍՊ ընկերության և Աշոտ Պատվականի Բաբայանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել է 12.10.2022թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի 26.10.2022թ. որոշմամբ վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է 21.11.2022թ., դատավոր Ա.Մկրտչյանին է մակագրվել 22.11.2022թ. և դատավորի աշխատակազմին է հանձնվել 23.11.2022թ.:
Դատարանի 01.12.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու մասին, բավարարվել է:
04.01.2023թ. Դատարանում ստացել է հարկադիր կատարողի որոշումը, որից հետևել է, որ պատասխանողների գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք:
Պատասխանող «ԺԱՊ» ՍՊ ընկերության կողմից 13.01.2023թ. ներկայացված հայցադիմումի պատասխանը վերադարձվել է՝ թերությունները շտկելու համար:
Վերջինս գրությունն ստացել է 13.02.2023թ. և 15.02.2023թ. ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Պատասխանող Աշոտ Բաբայանը 13.01.2023թ. ներկայացրել է հայցադիմումի պատասխան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199- 200 հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023 թվականի մարտի 30-ին, ժամը 11:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`