Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/41711/02/22 քաղաքացիական գործով Վաչագան Սուրենի Սահակյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/41711/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վաչագան Սուրենի Սահակյանի հայցադիմումին /այսուհետև՝ Հայցադիմում/ ընդդեմ Ջուլիետա Հակոբյանի, Ռուզաննա Մարկոսյանի և Լուսինե Մարկոսյանի՝ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքի պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ


Հայցադիմումը դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 12.08.2022թ. և դատավորի աշխատակազմին է տրամադրվել 19.08.2022թ.:
Դատարանի 29.08.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է 12.09.2022թ., դատավորի աշխատակազմին է հանձնվել 13.09.2022թ.:
Դատարանի 19.09.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողներին ուղարկված փոստային ծանուցումները հասցեատերերին հասնցելու կամ դատարան վերադարձվելու վերաբերյալ տեղեկություններ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից չի ստացվել: Վերջիններիս ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատշած ծանուցված պատասխանողները հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199-200 հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023 թվականի մարտի 23-ին, ժամը 15:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`