Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/61339/02/22 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Գայանե Վոլոդյայի Մկրտչյանին

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

15 փետրվարի 2022 թվական քաղաք Երևան


Նախագահությամբ դատավոր` Հ. Ջալալյանի
քարտուղարությամբ` Ս. Մանուկյանի
մասնակցությամբ
հայցվորի ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյանի
(փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 738,
04.09.2021 թվականին հասարակ գրավոր կարգով տրված լիազորագիր)

դռնբաց դատական նիստում, ուսումնասիրելով թիվ ԵԴ/61339/02/22 քաղաքացիական
գործի նյութերը,
Պ Ա Ր Զ Ե Ց

23.11.2022 թվականին Մայիս Իսաքանյանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Գայանե Վոլոդյայի Մկրտչյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, որը Դատարանի 01.12.2022 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.01.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
09.01.2023 թվականին պատասխանող Գայանե Վոլոդյայի Մկրտչյանը դատարան մուտքագրված հայցադիմումի պատասխանի հետ միաժամանակ միջնորդել է թիվ ԵԴ/61339/02/22 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն՝ հայտնելով, որ չի առարկում նշված պահանջի դեմ, ընդունում է հայցվորի ներկայացրած պահանջը:
23.01.2023 թվականին հայցվորի ներկայացուցիչ Ա. Հարությունյանը, դատարան մուտքագրված միջնորդությամբ՝ վկայակոչելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, հայտնել է, որ տալիս է իր համաձայնությունը, որպեսզի դատարանը սույն քաղաքացիական գործով կիրառի արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ և 6-րդ կետերի համաձայն` գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝ ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ, գործին մասնակցող անձինք գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ նույն ժամկետում վերաքննիչ բողոք չի բերվում։
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են նախապայմաններն արագացված դատաքննություն կիրառելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-305-րդ, 199-200-րդ հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/61339/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Մայիս Իսաքանյանի ընդդեմ Գայանե Վոլոդյայի Մկրտչյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի մարտի 07-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

Հասցե` Հալաբյան 41 ա

Հեռ..` 010-51-18-13

Էլ. փոստ`