Թիվ ԵԴ/65018/02/22 քաղաքացիական գործով «Արտ-Ցեմ» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր
20.02.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/65018/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին
23 դեկտեմբերի 2022թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Պարգև Յուրիի Ասրյանի հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ «Արտ-Ցեմ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ներկայացվել է 14.11.2022 թվականին, նույն օրը մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 16.12.2022 թվականին:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի ապրիլի 03-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`