Թիվ ԵԴ/36987/02/22 քաղաքացիական գործով «Արմենիկում» ՓԲ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր
20.02.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36987/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
26 սեպտեմբերի 2022թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «Արմենիկում» ՓԲ ընկերության հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ «Վիոլետա բժշկական կենտրոն» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 22.07.2022 թվականին և դատավորի աշխատակազմին է հանձնվել 26.07.2022թ.:
Դատարանի 29.07.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է 16.09.2022թ., մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանի աշխատակազմին է հանձնվել 19.09.2022թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`