Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/35667/02/22 քաղաքացիական գործով Արեգ Աշոտի Մաղաքյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35667/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

28 հուլիսի 2022թ. ք.Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Գագիկ Սեդրակի Բարսեղյանի հայցադիմումին ընդդեմ Արեգ Աշոտի Մաղաքյանի՝ անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Գագիկ Սեդրակի Բարսեղյանը /այսուհետև՝ հայցվոր/ հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արեգ Աշոտի Մաղաքյանի /այսուհետև՝ պատասխանող/՝ գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 19.07.2022 թվականին և դատավորի աշխատակազմին է տրամադրվել 25.07.2022 թվականին:
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`