Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2108/02/23 քաղաքացիական գործով «ՎՎ մետալ թրեյդ» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2108/02/23

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

26 հունվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «ՎՎ մետալ թրեյդ» ՍՊ ընկերության հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ ԱՁ Կառլոս Արմենի Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել և դատավոր Ա.Մկրտչյանին մակագրվել 12.01.2023թ., իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 17.01.2022թ.:
Հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու նոր հիմքերը բացակայում են:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Որոշումը ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`