Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/5796/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Նաիրա Սամվելի Խաչատրյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Այգեզարդ, Պարույր Սևակի փ․, տ․ 41

Տեղեկացվում եք, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Իվան Բաղմանյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/5796/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱՐԱՐԱՏԲԱՆԿ>> ԲԲԸ-ի ընդդեմ Կորյուն Սամվելի Խաչատրյանի, Տորիկ Արամայիսի Խաչատրյանի և Կարեն Սամվելի Խաչատրյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։
Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը պահանջել է Կորյուն Սամվելի Խաչատրյանի բաժինն առանձնացնել ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող ՀՀ, Արարատի մարզի գ․ Այգեզարդ, Պարույր Սևակի փ․, տ․ 41 հասցեում գտնվող անշարժ գույքից՝ թիվ ԵԴ/4182/17/22 գործով կատարողական թերթին համապատասխան Կորյուն Սամվելի Խաչատրյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով Կորյուն Սամվելի Խաչատրյանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ դրանից վերջինիս բաժնի վրա բռնագանձում տարածելու համար։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 19․07․2022 թվականին տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-19072022-03-0234 տեղեկանքի համաձայն՝ մարզ Արարատ, գ․ Այգեզարդ, Պարույր Սևակի փ․, տ․ 41 բնակելի տուն հասցեով անշարժ գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Կորյուն Սամվելի Խաչատրյանի, Տորիկ Արամայիսի Խաչատրյանի, Նաիրա Սամվելի Խաչատրանի և Կարեն Սամվելի Խաչատրյանի անուններով, Դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա: (…)
Նշվածի հիմքով՝ սույն գործով որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդությունները կարող եք ներկայացնել Դատարան:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են: Գործին մասնակցող անձանց կազմից երրորդ անձին հանելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
Տեղեկացվում եք նաև, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2023 թվականի մարտի 10-ին, ժամը 10։00-ին` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Տեղեկացվում եք նաև, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում ՝ դրանց ծանոթանալու նպատակով:



ԴԱՏԱՎՈՐ ԻՎԱՆ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Հասցե` Արարատի մարզ, ք․ Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` 023645350

Էլ. փոստ`