Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/1263/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Պյոտր Կոստյայի Դանիելովին
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գ․ Վերին Դվին, Երիտասարդական փ․, տ․ 31

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Իվան Բաղմանյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/1263/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի ալերիկ Հենրիկի Դանիելովի ընդդեմ Կոստյա Գորգիի Դանիելովի, Պյոտր Կոստյայի Դանիելովի, Գեորգի Կոստյայի Դանիելովի, Ռոբերտ Կոստյայի Դանիելովի և Սվետլանա Իոսիֆի Յուխանաևի՝ ձեռքբերման վաղեմության ուժով ասեփականության իրավուքը ճանաչելու պահանջի մասին։
Դատարանի 11․01․2023 թվականի որոշմամբ գործը համարվել է դատաքննության նախապատրաստված և 17․02․2023 թվականին, ժամը 12։00-ին գործը նշանակվել է դատաքննության։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ 17․02․2023 թվականին, ժամը 12։00-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել է, իսկ հաջորդ դատական նիստը (դատաքննությունը) նշանակվել է 2023 թվականի մարտի 31-ին, ժամը 10։30-ին՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31 դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Քրիստինե Գասպարյան

Հասցե` Արարատի մարզ, ք․ Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` 023645350

Էլ. փոստ`