Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/0644/02/23 քաղաքացիական գործովՆԱԻՐԱ ԼՅՈՎԱՅԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

21.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՆԱԻՐԱ ԼՅՈՎԱՅԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
(Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ 4, 17 շենք, 9 բն.)



Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ,Ֆինքաե ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հովհաննես Յուրիկի Սարգսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի կողմից 2023 թվականի փետրվարի 01-ին կայացրած որոշմամբ Սուսաննա Լևոնի Ավետիսյանը, Նաիրա Լյովայի Ավետիսյանը, Լուսինե Հովհաննեսի Կարապետյանը և Հրանուշ Հովհաննեսի Սարգսյանը սույն գործով ներգարվվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`