Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/55050/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

թիվ ԵԴ/55050/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Կամո Վոլոդյայի Տոնապետյանին
(ՀՀ քաղաք Երևան, Սիլիկյան թաղամաս 7 փողոց ՀՍ/ԱՐՄ տնակ 2)

Ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Կամո Վոլոդյայի Տոնապետյանի, երրորդ անձինք՝ Վոլոդյա Սեդրակի Տոնապետյանի, Սուսաննա Խաչատուրի Տոնապետյանի, Արմինե Վոլոդյայի Տոնապետյանի, Սեդրակ Վոլոդյայի Տոնապետյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 07-ին, ժամը 11:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայր որպես՝ հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:
Միաժամանակ Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2023 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը «3» թերթից;
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`