Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ԵԴ/19972/02/20 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

23.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս



Հայցվոր Գևորգ Մկրտչյանին
Հասցե՝ Երևան Սոսեի փ 22
Դուք հանդիսանում եք ըստ հայցի Գևորգ Մկրտչյանի ընդդեմ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի՝ աշխատանքից ազատելու /աշխատանքային պայմանագիրը լուծելու/ մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով որպես հայցվոր, տեղեկացվում եք, որ դատական նիստը կկայանա 24․02․2023թվ.-ին ժամը 13։40-ին Խորենացու 162ա հասցեում/ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Էրեբունի նստավայր, նիստերի դահլիճ N 2/:
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, նիստերի դահլիճ N 2/:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԵՎԳԵՆՅԱ ԲԱԼԱՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Խորենացի 162ա

Հեռ..` +374 10-57-74-44

Էլ. փոստ`