Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0003/02/23 քաղաքացիական գործով պատասխանող` Մանուշակ Հովհաննեսի Մինասյանին ուղղված դատական ծանուցում։

23.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲ ընկերությունն ընդդեմ Սարգիս Փոթորիկի Մինասյանի, Փոթորիկ Լևոնի Մինասյանի, Մանուշակ Հովհաննեսի Մինասյանի, Նաթելա Վալերիի Ղազարյանի և Սոսե Սարգսի Մինասյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը հետ են վերադարձվել Դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ դատական ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումներ պաշտոնական ինտերնետային կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուց հետո յոթերորդ օրը Դուք համարվում եք ծանուցված:
Դատարանը 08․02․2023 թվականին որոշում է կայացրել «Նախնական դատական նիստ նշանակելու մասին»: Նախնական դատական նիստ է նշանակվել 14․03․2023 թվականին, ժամը 14:10-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1):
Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին Դատարանին չհայտնելու հետևանքների մասին պարզաբանում.
1. Գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ ապացույցների ապահովումն իրականացնելու համար:
2. Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
4. Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե չի կարող իրականացվել տվյալ նիստում` դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու պատճառով:
5. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Միաժամանակ հայտնում եմ, որ հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ կարող եք տեղեկանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` 0284 2-58-92

Էլ. փոստ`